Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քվենտին Տարանտինոն նոր դերասանների Է գտել իր ապագա ֆիլմի համար

Քվենտին Տարանտինոն նոր դերասանների Է գտել իր ապագա ֆիլմի համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսորի նոր ժապավենում նկարահանվելու են Լինա Դանեմը, Օսթին Բաթլերը, Լորենցա Իզոն, ինչպես նաեւ Մայա Հոուքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել Է, որ ինքը եւս չորս դերասանների Է գտել իր նոր՝ «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմի համար: Մինչ այդ հայտնի Էր, որ դերակատարներից մեկը լինելու Է Մարգո Ռոբին, որը հայտնի Է «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմից:

Քվենտին Տարանտինոյի նոր կինոժապավենում նկարահանվելու են ամերիկացի դերասանուհի եւ սցենարիստ Լինա Դանեմը, ամերիկացի դերասան, մոդել եւ երգիչ Օսթին Բաթլերը, ԱՄՆ-ից դերասանուհի Մայա Հոուքը, ինչպես նաեւ չիլիացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Լորենցա Իզոն: Ապագա ֆիլմի սյուժեն ծավալվում Է դերասանուհի Շերոն Թեյթի (դերակատարը Ռոբին Է) սպանության շուրջ: Սպանությունը 1969 թվականին կատարել են Չառլզ Մենսոնի ելուզակախմբի անդամները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]