Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ն պետք է ունենա նաեւ խորհրդարանական ձեւաչափ. Արմեն Աշոտյան

ԵԱՏՄ-ն պետք է ունենա նաեւ խորհրդարանական ձեւաչափ. Արմեն Աշոտյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային եւ եղբայրական հարաբերություններն ինչպես պետական ռազմավարական, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ դարարավոր բարեկամության համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված խորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցերին թե երկկողմ եւ թե բազմակողմ մակարդակներում: Ընդգծվել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան մարմինների միջեւ արդյունավետ համագործակցության խթանման համար նպաստավոր գործիքակազմի կիրառման կարեւորությունը:

Արմեն Աշոտյանը կարեւորել է Հայաստանի համար ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի դերը՝ ընդգծելով, որ վերոնշյալ կառույցների անդամները ջանքեր պետք է գործադրեն այս կազմակերպությունների հեղինակության ամրապնդման եւ ավելի արդյունավետ գործունեության համար:

Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարեւորել է ԵԱՏՄ շրջանակում խորհրդարանական ձեւաչափի ստեղծումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ նման ձեւաչափում խորհրդարանական հարթակի գոյությունը խթան կլինի կառույցում անդամ պետությունների միջեւ փոխգործակցության սերտացման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ ընդգծելով բոլոր գործընթացների ժողովրդավարական հենքով եւ սահմանադրականության պահպանմամբ ընթանալու կարեւորությունը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]