Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

1.5 միլիարդ դրամի նոր ներդրումներ Գյումրիի օդանավակայանում

1.5 միլիարդ դրամի նոր ներդրումներ Գյումրիի օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության   կողմից ամբողջությամբ  կվերականգնվի Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի կառամատույցը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից, օդանավակայանի կառամատույցը 22.000 քմ է և չի վերանորոգվել 1986
թվականից։

Կառամատույցը կհամապատասպանեցվի բոլոր միջազգային ստանդարտներին և լրացուցիչ խթան կհանդիսանա նոր ավիաընկերությունների ներգրավման համար։ Ընկերությունը վերանորոգման մեջ պատրաստվում է ներդնել շուրջ 1.5 միլիարդ դրամ, որով մինչև 2020 թվականը ամբողջությամբ կվերանորոգվի 17.000քմ
տարածք։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ