Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավոր է մահացել


ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 23-ի երեկոյան սպանության մեջ մեղադրվող կալանավոր է մահացել:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

«Քրեակատարողական հիմնարկում վատացել է կալանավորի ինքնազգացողությունը, ինչի համար շտապօգնություն է հրավիրվել: Քրեակատարողական հիմնարկ ժամանած շտապօգնության բժիշկն արձանագրել է կալանավորի կենսաբանական մահը»,-ասացին ՔԿՎ հանրային կապերից:
ՔԿՎ հանրային կապերի բաժնից նշեցին, որ կալանավորը մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանություն:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ