Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարավային Կորեայի դատարանը նախկին նախագահ Պակ Կըն Հեի բանտարկության ժամկետն ավելացրեց մինչեւ 25 տարի

Հարավային Կորեայի դատարանը նախկին նախագահ Պակ Կըն Հեի բանտարկության ժամկետն ավելացրեց մինչեւ 25 տարի

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի վերաքննիչ դատարանն օգոստոսի 24-ին հանրապետության նախկին նախագահ Պակ Կըն Հեի բանտարկության ժամկետն ավելացրել Է մինչեւ 25 տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Yonhap գործակալությունը:
Դատարանը նախկին նախագահին տուգանել Է 17,8 մլն դոլարի չափով: Պակ Կըն Հեն, ինչպես միշտ, ներկա չի եղել դատարանի նիստին, որը, նրա համոզմամբ, ղեկավարվում Է «քաղաքական դրդապատճառներով»:
Այս տարվա հուլիսի վերջին Հարավային Կորեայի դատախազությունը վերաքննիչ դատարան Էր դիմել Պակ Կըն Հեի պատժաժամկետը 30 տարվա հասցնելու խնդրանքով: Նախկին նախագահն արդեն կրում Է բանտային պատիժը, որը նրա նկատմամբ նշանակվել Է ապրիլին կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեղադրանքներով: Հուլիսի 20-ին Սեուլի օկրուգային դատարանը Պակ Կըն Հեին ութ տարվա ազատազրկման Էր դատապարտել երկու այլ քրեական գործերով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]