Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պատրուշևը և Բոլթոնը քննարկել են միջուկային զենքի չտարածումը և ռազմավարական կայունությունը

Պատրուշևը և Բոլթոնը քննարկել են միջուկային զենքի չտարածումը և ռազմավարական 
կայունությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության անվտագության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են միջուկային զենքի չտարածման թեման, այդ թվում՝ Իրանին և ԿԺԴՀ-ին վերավերվող հարցերը:

«Քննարկվել են միջուկային զենքի և հրթիռային տեխնոլոգիաների չտարածման, ինչպես նաև ԿԺԴՀ-ին և Իրանին վերաբերող հարցերը, ռազմավարական կայունության ապահովումը, սպառազինությունների վերահսկման խնդիրները»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասել է Պատրուշևը:

Նա նաև հավելել է, Սիրիայից և Ուկրաինայից բացի, Բոլթոնի հետ քննարկել է Աֆղանստանում իրավիճակը:

«Առանձին քննարկվել է Սիրիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում `Եմենում և Լիբիայում տիրող իրավիճակը: Կարճ անդրադարձ է կատարվել Ուկրաինայում տիրող իրավիճակին»,- հավելել է նա:

Պատրուշևի խոսքերով` նախատեսվել էր հանդիպման արդյունքներով ընդունել համատեղ հայտարարություն, սակայն այն չի ընդունվել՝ ԱՄՆ-ի պատվիրակության կողմից այդ երկրի ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին դրույթը տեղադրելու փորձի պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]