Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մինչեւ 2030-ական թթ.կեսերը Հնդկաստանը բնակչության թվաքանակով կգերազանցի Չինաստանին. փորձագետներ

Մինչեւ 2030-ական թթ.կեսերը Հնդկաստանը բնակչության թվաքանակով կգերազանցի Չինաստանին. փորձագետներ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի բնակչությունն աճում Է աշխարհում ամենաարագ տեմպերով: Մինչեւ 2030-ական թվականների կեսերը հնդիկների թիվը, ամենայն հավանականությամբ, 8 տոկոսով կգերազանցի չինացիների թվաքանակը. մինչեւ 2050 թվականը Հնդկաստանում 25 տոկոսով ավելի մարդ կապրի, քան Չինաստանում: Այս կանխատեսումը տեղ Է գտել Վաշինգտոնում բազավորված Մարդահամարի բյուրոյի՝ հեղինակավոր կազմակերպության զեկույցում, որն ուսումնասիրում Է ժողովրդագրական եւ ազգաբնակչության աճի հարցերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես օգոստոսի 23-ին հայտնել Է Hindustan Times թերթը, վկայակոչելով զեկույցը, ներկայում Չինաստանի եւ Հնդկաստանի բնակիչների թվաքանակը կազմում Է համապատասխանաբար 1,39 մլրդ եւ 1,37 մլրդ մարդ: Այն դեպքում, երբ Հնդկաստանի բնակչությունը մինչեւ 2030-ական թվականների կեսերը եւ մինչեւ 2050 թվականների կեսերը կավելանա մինչեւ 1,53 մլրդ եւ 1,68 միլիարդ, Չինաստանում այդ ցուցանիշները կկազմեն 1,42 մլրդ եւ 1,34 մլրդ մարդ՝ համապատասխանաբար:
Ներկա դրությամբ հնդիկները կազմում են երկրագնդի բնակչության 17,85 տոկոսը, թեեւ երկրի տարածքն զբաղեցնում Է աշխարհի ցամաքային մասի ընդամենը 2,4 տոկոսը: Հնդկաստանի բնակիչների կեսից ավելին այժմ 25-ից ցածր տարիքի Է, իսկ 65 տոկոսից ավելին չի բոլորել 35 տարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]