Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քաղաքացին աղյուսով հարվածել է 81-ամյա հարևանուհու գլխին և դիմել փախուստի

Քաղաքացին աղյուսով հարվածել է 81-ամյա հարևանուհու գլխին և դիմել փախուստի

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի փրկարար ծառայությունից օգոստոսի 22-ին ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել, որ Գավառի Զոհված Ազատամարտիկների  փողոցի շենքերից մեկում բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին:

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասրակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը 21:00-ի սահմաններում անձը սպանելու դիտավորությամբ աղյուսով հարվածել է 81-ամյա հարևանուհու գլխին և նրան թողելով անգիտակից ու անօգնական վիճակում՝ դիմել է փախուստի: 81-ամյա կինը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն:

Սպանության փորձ կատարողի ինքնությունը հայտնի է: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]