1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանի դեմ նոր պատժամիջոցներն ավելի խիստ կլինեն, քան նախքան միջուկային գործարքի կնքումը. Բոլթոն

Իրանի դեմ նոր պատժամիջոցներն ավելի խիստ կլինեն, քան նախքան միջուկային գործարքի կնքումը. Բոլթոն

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատժամիջոցները, որոնք Վաշինգտոնը պլանավորում Է սահմանել Թեհրանի դեմ, ավելի խիստ կլինեն, քան նրանք, որոնք Իրանի նկատմամբ գործում Էին նախքան միջուկային գործարքի կնքումը. բիզնեսի համար բացառություններ գրեթե չեն լինի:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իսրայելում լրագրողներին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը, որի խոսքը մեջբերել Է The Wall Street Journal թերթը: Նա ընդգծել Է, թե Վաշինգտոնը միտված Է այն բանին, որ վերջին հաշվով բիզնեսի համար «չլինի որեւԷ բացառություն» այն առումով, ինչ վերաբերում Է սահմանափակիչ միջոցների կատարմանը: Նա նաեւ հայտարարել Էր, որ ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա՝ օգտագործելով ոչ միայն տնտեսական պատժամիջոցները:

Բոլթոնն ասել Է, որ Վաշինգտոնը ձգտում Է հասնել ոչ թե Թեհրանում ռեժիմի փոխարինման, այլ նրա գործելակերպի փոփոխման: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]