Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն դադարեցրել Է Սոհեի հրթիռային փորձարանի ապամոնտաժումը

ԿԺԴՀ-ն դադարեցրել Է Սոհեի հրթիռային փորձարանի ապամոնտաժումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան դադարեցրել Է Սոհեի հրթիռային փորձարանի ապամոնտաժումը երկրի արեւմուտքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին հայտնել Է 36 Notrh պորտալը, որը ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային գործունեության վիճակին հետեւում Է արբանյակային լուսանկարների տվյալների հիման վրա:

Դիտորդները նշում են, որ օգոստոսի 3-ից փորձարանում ապամոնտաժման ոչ մի կարգի կարեւոր աշխատանքներ չեն կատարվել: Ավելի վաղ քանդված կառույցների մնացորդները դարսված են գետնին եւ ոչ մի տեղ չեն տարվել: 36 Notrh-ը Սոհեում աշխատանքների սկսվելու մասին հայտնել Էր հուլիսի 24-ին:

Հիմնվելով արբանյակի տվյալների վրա՝ փորձագետները հավաստել են արտադրական շենքը քանդելու սկիզբը եւ հրթիռային շարժիչների փորձարկման ստենդի ապամոնաժումը: Սոհեն ԿԺԴՀ-ի գլխավոր հրթիռային փորձարանն Է, այդտեղից են արձակվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները: Դրա փակումը, դատելով ըստ ամենայնի, քննարկվել Է Սինգապուրում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպման ընթացքում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]