Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Xiaomi-ն 300 դոլար արժողությամբ նոր ֆլագմանական սմարթֆոն Է թողարկել

Xiaomi-ն 300 դոլար արժողությամբ նոր ֆլագմանական սմարթֆոն Է թողարկել

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Xiaomi ընկերությունը ներկայացրել Է իր Pocophone նոր ֆլագմանական սմարթֆոնը, որի արժեքը սկսվելու Է 300 դոլարից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սմարթֆոնն աշխատելու Է 2,8 գիգահերց հզորությամբ Snapdragon 845 համակարգով:

Մարտկոցի հզորությունը կկազմի 4000 միլիամպեր ժամ: Ինչպես խոստանում Է արտադրողը, դա սարքին թույլ կտա զանգի ռեժիմով 30 ժամ աշխատել առանց լիցքավորման: Սմարթֆոնի բարձր արտադրողականությունն ապահովում Է հովացման համակարգը, որը գաջեթը պաշտպանում Է գերտաքացումից: Pocophone-ն ստացել Է 6,18 դյույմանոց Էկրան՝ Full HD+ լուծաչափով: Նաեւ սմարթֆոնը հանդերձված Է 12 եւ 5 մեգապիկսել լուծաչափով կրկնակի խցիկով: Բացի այդ, գաջեթը հանդերձված Է ֆրոնտալ խցիկով՝ 20 մեգապիկսել լուծաչափով: Ընդամենը մոդելը հասանելի կլինի երեք տարբերակով: Սմարթֆոնի առավել թանկ տարբերակը կարժենա 415 դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]