Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ջիվան Գասպարյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ քննարկել է իր հոբելյանական համերգի մանրամասները

Ջիվան Գասպարյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ քննարկել է իր 
հոբելյանական  համերգի մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուդուկի Վարպետ Ջիվան Գասպարյանը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ քննարկել է իր առաջիկա համերգի մանրամասները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարությունից,  աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանն այս տարի տոնում է 90-ամյակը:

Վարպետի ծննդյան օրը հոկտեմբերի 12 - ն է, բայց Երևանում հոբելյանական համերգը տեղի կունենա նոյեմբերի 26 - ին: Վարպետի ցանկությունն է, որ այս տարի այն նշվի «գեղեցիկ, բայց համեստ»:
«Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այն լինի տարվա ամենավառ միջոցառումներից մեկը»,- ամփոփելով հանդիպումը՝ նշել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]