Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ուկրաինան երբեք չի համաձայնի Դոնբասում հաշտության ռուսական պայմաններին. Պորոշենկո

Ուկրաինան երբեք չի համաձայնի Դոնբասում հաշտության ռուսական պայմաններին. Պորոշենկո

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ Կիեւը երբեք չի համաձայնի Դոնբասում հակամարտության կարգավորմանը Ռուսաստանի պայմաններով: Օգոստոսի 22-ին ելույթ ունենալով Ուկրաինայի արեւելքում ուժային գործողության նախկին մասնակիցների հետ կայացած հանդիպմանը՝ նա հերթական անգամ Մոսկվային մեղադրել Է ագրեսիվ նկրտումների եւ խաղաղ կարգավորման հասնել չկամենալու մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հաշտության բանալին գտնվում Է ո՛չ Կիեւում, ո՛չ Վաշինգտոնում եւ ո՛չ Էլ Բրյուսելում,- ասել Է նախագահը:- Հաշտության բանալին գտնվում Է Կրեմլում: Եվ եթե որեւիցե մեկը մեզ պարտադրի ռուսական ստրկական պայմանները, ապա ես ցանկանում եմ նշել, որ ոչ միայն նախագահի, այլեւ ուկրաինացի ամբողջ ազգի համար այդ ուղին կտրականապես անընդունելի Է, քանի որ այդ ուղին հաշտության չի տանում»:
Ըստ որում Պորոշենկոն ընդգծել Է, որ Ուկրաինան հակամարտության լուծման գործում շեշտը դնում Է ուժեղ բանակի վրա: «Մենք ուժեղ բանակ ունենք, ուստի ես հաստատ համոզված եմ, որ մենք կհասնենք խաղաղության»,- ասել Է պետության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]