Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Աֆղանստանի քաղաքացիների

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած 
Աֆղանստանի քաղաքացիների

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը 5 սահմանախախտի  են ձերբակալել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Արտաշատի սահմանապահ ջոկատի հերթափոխի կողմից հայտնաբերվել է Աֆղանստանի Հանրապետության 5 քաղաքացու, ովքեր Արաքս գետով անօրինական հատել են հայ-թուրքական սահմանը:

Ստուգողական համալիր միջոցառումների ընթացքում պարզվել է, որ բոլոր ձերբակալվածները մեկ ընտանիքի անդամներ են և ուղևորվել են ԵՄ անդամ երկրներ՝ կյանքի ավելի լավ պայմաններ փնտրելու համար:

Սահմանախախտները հայ-թուրքական պետական սահմանի անօրինական հատումը բացատրել են տեղանքում ճիշտ չկողմնորոշվելու հանգամանքով:

Ձերբակալվածները սահմանված կարգի համաձայն փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին՝ իրավախախտման բոլոր հանգամանքները պարզելու համար:

Ռուս սահմանապահները հատուկ շնորհակալություն են հայտնում սահմանապահ կետերի բնակիչներին պետական սահմանի պահպանությանն աջակցելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]