Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիդեռլանդներում մահապարտը ավտոմեքենայով մխրճվել Է քաղաքային խորհրդի շենքի մեջ

Նիդեռլանդներում մահապարտը ավտոմեքենայով մխրճվել Է քաղաքային խորհրդի շենքի մեջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդներում տղամարդն ավտոմեքենայով, որում գազի բալոններ են եղել, լույս օգոստոսի 22-ի գիշերը կանխամտածված մխրճվել Է Գերմանիայի հետ սահմանի մերձակա հոլանդական քաղաքի խորհրդի շենքի մեջ եւ զոհվել բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NRK հեռուստաընկերությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել Բեմմել ոչ մեծ քաղաքում, որը գտնվում Է Առնեմ խոշոր քաղաքից ոչ հեռու: Մեքենայում եղել Է գազով լցված երկու բալոն, որոնցից մեկը պայթել Է բախումից: Բռնկած հրդեհից այրվել Է մեքենան եւ տուժել Է խորհրդի շենքը: Քանի որ պատահարը տեղի Է ունեցել գիշերվա ժամը մոտ երկուսին, չարագործից բացի ոչ ոք չի տուժել:
Իրավապահ մարմինները քիչ հավանական են համարում, որ խոսքը վերաբերում Է դժբախտ պատահարի: Ոստիկանությունը հայտնել Է, որ հետաքննությունը ճշմարտանման վարկած ունի ավտոմեքենայում եղած մարդու անձի վերաբերյալ: Սակայն այդ տեղեկատվությունը չի հրապարակվում, քանի որ տվյալ փուլում խոսքն ընդամենը կասկածի մասին Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]