Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփի զինակից Փոլ Մանաֆորտին մեղավոր ճանաչեցին մեղադրանքի ութ կետով

Թրամփի զինակից Փոլ Մանաֆորտին մեղավոր ճանաչեցին մեղադրանքի ութ կետով

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը մեղավոր Է ճանաչվել հարկերի պարտակչության եւ ֆինանսական խարդախության մեջ: Երդվյալների ժյուրին դատավարության ժամանակ այս վճիռն Է կայացրել Մանաֆորտի նկատմամբ. նա մեղադրվում Է մեղադրանքի՝ իրեն առաջադրված 18 կետերից ութով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վճռին համապատասխան Մանաֆորտին սպառնում Է երկարատեւ բանտարկություն, դատարանը դատավճիռը կկայացնի ավելի ուշ:
Մանաֆորտի ֆինանսական խախտումներն ու մեքենայությունները բացահայտվել են Թրամփի նախընտրական արշավում «ռուսական հետքի» հետաքննության ընթացքում, որը կատարել Է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը:
Վիճռի հրապարակումից հետո Թրամփը լրագրողներին հայտարարել Է, որ Մանաֆորտին լավ մարդ Է համարում եւ ցավում Է նրա համար:
Միեւնույն ժամանակ նա ընդգծել Է, որ Մանաֆորտի գործը ոչ մի կերպ կապված չԷ «Ռուսաստանի եւ իր նախընտրական շտաբի «նախահամաձայնության» հետ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]