Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թբիլիսում վթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստան

Թբիլիսում վթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է 
Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ բուժումը շարունակելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, օգոստոսի 21-ին, ժամը 20:30-ի սահմաններում «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Անժելա Շալվարյանը (ծնված 1970 թ.) տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ բուժումը շարունակելու նպատակով:

«911» ծառայությանը օգոստոսի 21-ին, ժամը 12:00-ին տեղեկություն էր հաղորդվել Արփինե Մամյանի (ծնված 1986 թ.) և Գարեգին Վարդանյանի առողջական վիճակների մասին: Մասնավորապես՝ Արփինե Մամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Գարեգին Վարդանյանինը՝ ծայրահեղ ծանր:

Օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes» մակնիշի Minivan և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:

«Mercedes CLK» մակնիշի վարորդը` Օլեգ Օմարովը, Նանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.), Արա Խաչատրյանը (ծնված 1981 թ.), Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.). Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.), Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.) և ևս 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Գուդուշաուրի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» և «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Արտաքին գործերի նախարարության, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am