Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Յուվենթուս»-ը երկարաձգել է պայմանագրի ժամկետը Միրալեմ Պյանիչի հետ

«Յուվենթուս»-ը երկարաձգել է պայմանագրի ժամկետը Միրալեմ Պյանիչի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենթուս»-ը երկարաձգել է պայմանագրի ժամկետը կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականը: Նախորդը լրանում էր 2021 թվականին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պյանիչը նոր պայմանագրով կստանա տարեկան 7 մլն եվրո աշխատավարձ:

Բոսնիացի ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր կատալոնական «Բարսելոնա»-ն: Հաղորդվում էր նաև, որ Իտալիայի չեմպիոնը հրաժարվել էր վաճառել Պյանիչի տրանսֆերը Մադրիդի «Ռեալ»-ին 60 մլն եվրոյի դիմաց:

Նախորդ մրցաշրջանում Պյանիչը մասնակցել էր 31 հանդիպման, դարձել 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: Բոսնիացին պաշտպանում է «Յուվենթուս»-ի գույները 2016 թվականից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]