1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բացահայտվել է հանցագործության 55 դեպք

Բացահայտվել է հանցագործության 55 դեպք

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 5, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, հարկերից խուսափելու և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, փաստաթղթի կեղծելու, ծեծի ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրության 2-ական, սպանության փորձի, խուլիգանության, կաշառակերության, թրաֆիքինգի, պոռնկությամբ զբաղվելու, սառը զենքի հայտնաբերման ու թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր հափշտակելու կամ շորթելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 և կողոպուտի 1 դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]