Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՌԴ-ն կզարգացնի Իրանի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում

ՌԴ-ն կզարգացնի Իրանի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կզարգացնի փոխգործակցությունն Իրանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, կշարունակի համագործակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:

«Մենք գոհ ենք մեր գործակցության մակարդակից և ծավալներից: Վստահ եմ, որ  հետագայում ևս կշարունակենք զարգացնել այդ ուղղությունները՝ հաշվի առնելով նաև միջազգային պարտավորությունները»,- ասել է նա:

Ֆոմինը բանակցություններ է վարել Իրանի պաշտպանության նախարարի տեղակալ Հասեմ Թաղի-զադեի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]