Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայտնի են 2018-ի առաջին կիսամյակում ամենաշատը վաճառված ավտոմեքենաները

Հայտնի են 2018-ի առաջին կիսամյակում ամենաշատը վաճառված ավտոմեքենաները

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա առաջին կիսամյակում ամենաշատը վաճառված ավտոմեքենան դարձել է Toyota Corolla-ն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Avtostat գործակալությունը:

Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում, ընդհանուր առմամբ, աշխարհում ձեռք է բերվել այդ մակնիշի 611 հազար ավտոմեքենա: Միաժամանակ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրա վաճառքի ծավալները գործնականում փոփոխության չեն ենթարկվել:

Աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցրել է Ford F-Series մակնիշի ավտոմեքենան: Կես տարում վաճառվել է 537 հազար ավտոմեքենա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից երեք տոկոսով ավելի է: Երրորդ հորիզոնականում է Volkswagen Golf-ը՝ վաճառված 442 հազար ավտոմեքենայով: Հինգերորդ հորիզոնականը կիսում են Honda Civic և Toyota RAV4  ավտոմեքենաները՝ 425 և 409 հազար վաճառված ավտոմեքենաներով:

Լավագույնների տասնյակում ընդգրկվել են նաև  Volkswagen Tiguan, Volkswagen Polo, Honda CR-V, Toyota Camry և Chevrolet Silverado մակնիշների ավտոմեքենաները:

     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]