1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ՌԴ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ռազմատեխնիկական ցուցահանդեսի տաղավար, որտեղ ներկայացված են  նաև հայկական ընկերությունների արտադրանքի լավագույն նմուշները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի ընթացքում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական ընկերության՝ «Ալմազ-Անթեյի» փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայկական կողմը ընկերության հետ համագործակցության լավ փորձ ունի և այժմ էլ հետաքրքված է առանձին արտադրատեսակներով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]