Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ

Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ՝ հաշվի առնելով նաև միջազգային առաջադիմական փորձը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն ներա­ռում է առկա  հիմնախնդիրները, որոնց լուծումը հնարա­վորու­թյուն կտա.

  • հնարավորինս բարձրացնել հանրային վստահությունն արդարադատության նկատմամբ,
  • նախադրյալներ ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացման համար,
  • ներդնել առաջադիմական էլեկտրոնային արդարադատության ու մշտադիտարկման համակարգեր,
  • արդարադատության ոլորտում նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը,
  • էապես կրճատել արդարադատության ծախսատարությունը,
  • որակական փոփոխություններ իրականացնել դատարանի մատչելիության ու ողջամիտ ժամկետներում գործերի քննության հիմնարար սկզբունքների իրաց­­­ման համար,
  • ստեղծել դատավորների ու դատարանների գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ,
  • բարձրացնել դատական ծառայողների որակն ու պատասխանատվությունը:

Հայեցակարգի ծրագրային իրացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Հայեցակարգին կարելի է ծանոթանալ դատական իշխանության պաշտոնական կայքում (court.am)՝ հետևյալ հղմամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]