Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Սեպտեմբեր

Մերկելը Վրաստան իր այցը կսկսի վարչապետ Բախտաձեի հետ հանդիպմամբ



ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր պաշտոնական այցը Վրաստան կսկսի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Գրուզիա Online»-ը:
Մերկելը երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի կժամանի օգոստոսի 23-ին: Գերմանիայի կանցլերին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կդիմավորի Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, ինչից հետո կկայանա ընդունելության պաշտոնական արարողությունը կառավարության վարչակազմում: Անգելա Մերկելը Մամուկա Բախտաձեի հետ հանդիպում կանցկացնի ինչպես դռնփակ, այնպես Էլ ընդլայնված ձեւաչափով:
Այցի առաջին օրը կկայանա նաեւ Անգելա Մերկելի եւ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը:
Օգոստոսի 23-ին պաշտոնական ճաշկերույթ կտրվի վարչապետ Բախտաձեի անունից:
Մերկելը հանդիպումներ կանցկացնի նաեւ այցի երկրորդ օրը՝ օգոստոսի 24-ին: Պլանավորված են Գերմանիայի կանցլերի հանդիպումներն ընդդիմության ներկայացուցիչների եւ «Արժանի գործընկեր» զորավարժությունների մասնակից գերմանացի զինվորների հետ:



Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ