Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հռոմի պապը հանդիպում կունենա մանկապիղծ հոգեւորականների զոհերի հետ. Reuters

Հռոմի պապը հանդիպում կունենա մանկապիղծ հոգեւորականների զոհերի հետ. Reuters

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մանկապիղծ հոգեւորականների գործողություններից տուժած մարդկանց հետ հանդիպում կունենա Իռլանդիա կատարելիք իր այցի ընթացքում, որտեղ նա օգոստոսի 25-ին եւ 26-ին մասնակցելու Է Ընտանիքների համաշխարհային հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերկի հայտարարությունը:
Վատիկանի մամուլի ծառայության ղեկավարը հավելել Է, որ մանկության եւ պատանեկության տարիներին մանկապիղծ հոգեւորականներից տուժած մարդկանց հետ քահանայապետի հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունը կտարածվի այն բանից հետո, երբ հանդիպումը կավարտվի: Ֆրանցիսկոս պապի զրուցակիցներն իրենք կորոշեն, թե մամուլի ներկայացուցիչների հետ կհանդիպեն արդյոք իր հետ զրույցից հետո, հավելել Է Բերկը:
Օգոստոսի 20-ին Ֆրանցիսկոս պապը նամակով դիմել Է բոլոր կաթոլիկներին, որում նրանց հորդորել Է մերկացնել մանկապիղծ հոգեւորականներին, եւ հավաստիացրել Է, որ եկեղեցին այլեւս թույլ չի տա նրանց հանցագործությունների պարտակչություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]