Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՌԴ-ի նկատմամբ ցանկացած հավելյալ միջոցներ պետք Է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը. Եվրահանձնաժողով

ՌԴ-ի նկատմամբ ցանկացած հավելյալ միջոցներ պետք Է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը. Եվրահանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նկատմամբ բոլոր լրացուցիչ միջոցները պետք Է միաձայն ընդունեն Եվրամիության երկրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 21-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը՝ մեկնաբանելով Սոլսբերիի միջադեպի պատճառով Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու Մեծ Բրիտանիայի կոչի վերաբերյալ հաղորդագրությունները:
«Մենք արդեն ունենք Ռուսաստանի նկատմամբ սահմանված խիստ միջոցներ,-ասել Է նա:- Լրացուցիչ բոլոր միջոցները պետք Է ձեռնարկի ԵՄ-ի խորհուրդը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, Լոնդոնը կոչ Է անում Եվրամիությանը՝ ապահովել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների համապարփակ փաթեթի կատարումը: Այդ մասին ասված Է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթի ճառի տեքստում, որով նա օգոստոսի 21-ին հանդես Է գալու Վաշինգտոնի Խաղաղության ինստիտուտում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]