Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Նոյեմբեր

84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել


ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ոլորտում Հայաստանի պատմության մեջ բավարարման աննախադեպ ցուցանիշներ են գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատման վերաբերյալ մշակվել է 387 զեկույց, որոնցից 192-ի դեպքում դատապարտյալները հրաժարվել են, որպեսզի իրենց գործը ներկայացվի դատարան: Այս պահի դրությամբ դրանցից 228-ը քննվել են դատարաններում, 84-ը բավարարվել է: Այսինքն` 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Այսպիսի բավարարման ցուցանիշ Հայաստանի պատմության մեջ չի եղել»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարի խոսքով` առաջիկայում նաև ցմահ դատապարտվածների մասով պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ կներկայացվեն դիմումներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ