Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բժիշկները նկարահանել են, թե ինչպես Է շունը պահպանել ուշագնաց տիրուհուն եւ նրա հետ գնացել հիվանդանոց

Բժիշկները նկարահանել են, թե ինչպես Է շունը պահպանել ուշագնաց տիրուհուն եւ նրա 
հետ գնացել հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Դացին քաղաքի մի բնակչուհի անսպասելիորեն ուշագնաց Է եղել իր ոսկեգույն ռետրիվերի հետ զբոսնելու ժամանակ: Հավատարիմ կենդանին իր տիրուհու կողքին սպասել Է մինչեւ բժիշկների գալը եւ կտրականապես հրաժարվել նրանից հեռանալ նույնիսկ շտապօգնության մեքենայում: Բժիշկներին ոչինչ չԷր մնում, քան միայն ընդունել խաղի կանոնները եւ շանը վերցնել իրենց հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Շտապօգնության բժիշկները լրագրողներին պատմել են, որ սկզբում վախենում Էին մոտենալ անզգա պառկած կնոջը. չԷ որ նրան պահպանում Էր խոշոր շունը: Այնուամենայնիվ, երբ մասնագետները համարձակվել են մոտենալ, շունը ոչ մի ագրեսիա չի դրսեւորել եւ միայն կողքից դիտել Է նրանց գործողությունները: «Երբ մենք մոտեցանք գետնին պառկած կնոջը, շունը ուրախացավ, որ մենք ժամանել ենք՝ օգնելու իր տիրուհուն:

Իսկ երբ աղջկան դրեցինք պատգարակի վրա, շունը աշխուժացավ եւ նրա հետեւից մտավ շտապօգնության մեքենայի մեջ»,- պատմել են բժիշկները: Նրանց հուզել Է նման հոգատարությունը, եւ նրանք ռետրիվերին թույլ են տվել տիրուհուն ուղեկցել հիվանդանոց: Բարեբախտաբար, կլինիկայում պարզվել Է, որ պացիենտը լուրջ հիվանդություններ չունի. նա պարզապես չափանզաց շատ ոգելից խմիչք Էր օգտագործել նախօրյակին: Եվ առաջին խոսքը, որ կինն արտասանել Է ուշքի գալով, սիրելի շան անունն Էր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]