Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի, Եգիպտոսի, Կիպրոսի ու Հունաստանի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի. Սփյուռքի նախարար

Հայաստանի, Եգիպտոսի, Կիպրոսի ու Հունաստանի միջև համագործակցության հուշագիր 
կստորագրվի. Սփյուռքի նախարար

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի, Կիպրոսի, Հունաստանի և Եգիպտոսի միջև համագործակցության հուշագիր կստորագրվի: Այս մասին օգոստոսի 21-ին հրավիրած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Կիպրոս կատարած այցի ընթացքում Եգիպտոսի սփյուռքի նախարարն առաջարկեց, որ Հայաստանը միանա Եգիպտոսի, Կիպրոսի և Հունաստանի միջև ստորագրված եռակողմ հուշագրին: Նախարարը նշեց, որ Եգիպտոսը Հայաստանի հետ հարաբերություններն ու համագործակցությունը խորացնելու ցանկություն ունի, որն էլ կարելի է սկսել սփյուռքի միջոցով»,- ասաց նախարարը:

Նախարարի հրավերով հոկտեմբերին համագործակցության շրջանակում Հայաստանում կկայանա չորս նախարարների առաջին հանդիպումը:

Կիպրոս և ԱՄՆ կատարած այցերի ընթացքում նախարարը հանդիպել է նաև հայկական համայնքների հետ, լսել և ծանոթացել նրանց խնդիրներին: Քննարկումների արդյունքում որոշվել է որոշ երկրներում հայկական դեսպանություններում ավելացնել նաև սփյուռքի նախարարության մեկական ներկայացուցչի, ովքեր անընդմեջ կապի մեջ կլինեն սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ:

«Առաջարկը կներկայացնեմ Հայաստանի վարչապետին և Արտաքին գործերի նախարարությանը: Հենց նախարարության հետ էլ այդ հարցը կքննարկենք ու կփորձենք կարգավորել»,- ասաց Հայրապետյանը:

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նշեց նաև, որ իր հետ հանդիպած մեր հայրենակիցների մեծ մասը հայրենիք վերադառնալու ցանկություն է հայտնել, սակայն Հայաստանը մեծ ներգաղթի պատրաստ չէ:

«Բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք թույլ չեն տա այս ժամանակահատվածում մեծ չափերով ներգաղթ ապահովել: Դրանք աշխատատեղերի և այլ հարցերի հետ կապված խնդիրներն են, որոնք տևական լուծման կարիք ունեն»,- նշեց Հայրապետյանը:

Պաշտոնական և աշխատանքային այցերի ընթացքում նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր այդպիսի ցանկություն կհայտնեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]