Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ». Զեյնալյան

«Ես չեմ կարող կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ». 
Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու վերաբերյալ հարցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ընդգծեց, որ գործադիր իշխանությունը չպետք է վերածվի չորրորդ ատյանի դատարանի:

Հարցին, թե ք Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ, որ քննել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոխելու բողոքը և նրան անձեռնմխելիության հիմքով ազատ է արձակել,  հարուցվելո՞ւ է  կարգապահական վարույթ, նախարարը պատասխանեց, որ որպես Արդարադատության նախարար չի կարող կարգապահական վարույթ  հարուցել դատավոր Ազարյանի նկատմամբ:

«Բողոքը ներկայացված է Վճռաբեկ դատարան: Արդարադատության նախարարը, գործադիր իշխանությունը այստեղ չի կարող միջամտել»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարի խոսքով` իշխանության բոլոր ճյուղերը պետք է հավասարակշռվեն, փոխզսպվեն և հակակշռվեն իշխանության մյուս ճյուղերի կողմից:

«Արդարադատության նախարարություն ուղղված բողոքների քանակը հնգապատկվել է, և տեմպը չի նվազում: Եվ դրանց գերակշռող մասը բողոքներ են արդարությունից, արդարադատությունից: Մենք  ունենք դատական ակտեր, որոնք մեզ պատճառաբանված և հիմնավոր չեն թվում: Մենք կգնահատենք այդ գործերով կարգապահական վարույթ հարուցելու հնարավորությունը օրենքով արդարադատության նախարարության վրա դրված գործառույթների և պարտականությունների շրջանակներում»,- ասաց Զեյնալյանը:

Նախարարի կարծիքով` գործադիր իշխանության միջամտությունը կհակասի արդար դատաքննության օբյեկտիվ իրավունքին:

«Միջամտությունը որևէ մեկին օգուտ կամ դեմ է լինելու, և խախտվելու է հավասարության սկզբունքը: Վերաքննիչ դատարանի դատական ակտերի օրինականությունը կարող է ստուգվել Վճռաբեկ դատարանի կողմից»,- եզրափակեց Զեյնալյանը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]