Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հնդկաստանում հեղեղումների պատճառով տները լքած մարդկանց թիվը գերազանցել Է 1 միլիոնը. AFP

Հնդկաստանում հեղեղումների պատճառով տները լքած մարդկանց թիվը գերազանցել Է 1 միլիոնը. AFP

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1 միլիոնից ավելի բնակիչներ են իրենց տները լքել եւ փախստականների ճամբարներում տեղավորվել Հնդկաստանի հարավի Քերալայի նահանգում մոլեգնող տեղատարափների եւ հեղեղումների պատճառով, որոնք արդեն 410 մարդու կյանք են խլել: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտնել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ժամանակավոր կացարաններում տեղավորված մարդկանց թիվը կազմում Է 300 հազար: Իշխանությունների տվյալներով՝ ներկայում 1,028 մլն մարդ տեղավորված Է 3,2 հազարից ավելի հատուկ ճամբարներում: Դրա հետ մեկտեղ մի քանի հազար մարդ շարունակում Է մնալ այն տներում, որոնք գտնվում են հեղեղված շրջաններում: Շատերը չեն ցանկանում թողնել իրենց կացարանը եւ խնդրում են իրենց ջուր ու սննդամթերք հասցնել: Ինչպես նշում Է AFP-ն, հեղեղված շրջաններում ջուրը հասնում Է գետնից 60 սանտիմետրի: Ճանապարհներին ավտոմեքենաների երթեւեկությունն արգելափակված Է:

Անձրեւները շարունակվում են, բայց արդեն ավելի պակաս ինտենսիվությամբ, քան ավելի վաղ: Քերալայում անձրեւների տարեշրջանն սկսվել Է հունիսին, օգոստոսի 8-ից նահանգում մոլեգնում են առավել սաստիկ տեղատարափները: Ջրի մակարդակն առաջվա պես բարձրանում Է: Մի քանի քաղաքներ, մասնավորապես, Չալաքուդին եւ Տրիսուրը, գրեթե ամբողջությամբ հեղեղված են, նահանգի խոշորագույն օդանավակայանը՝ «Քոչին»-ը, կբացվի օգոստոսի 26-ից ոչ շուտ: Տեղական իշխանությունների գնահատումներով՝ այս տարի մուսոնային տեղատարափները տարածաշրջանում ամենահզորն են դարձել վերջին 100 տարվա ընթացքում: Անձրեւների սեզոնը Հնդկաստանում շարունակվում Է մինչեւ սեպտեմբեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]