Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՔԿՀ-ներում բանտախցի և մահճակալի համար  անօրինական գանձումները վերացվել են

ՔԿՀ-ներում բանտախցի և մահճակալի համար  անօրինական գանձումները վերացվել են

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ամփոփել է քրեակատարողական հիմնարկներում կատարված աշխատանքները:

 Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Արտակ Զեյնալյանը նշել է, որ ՔԿՀ-ներում բանտախցի և մահճակալի համար անօրինական գանձումները վերացվել են, բացի այդ կասեցվել է բռնի կերպով և հարկադրաբար մոլախաղեր խաղալու ավանդույթը:

«Իհարկե, մենք չենք կարող ամբողջությամբ բացառել դա, նման մոլախաղեր քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվում են: Զառերը, խաղաթղթերը և արգելված առարկաներն անընդհատ հավաքվում են դատապարտյալների մոտից, և, մեր ունեցած ազդակներով, այդ պարտադրված մոլախաղերով զբաղվելը կասեցված է»,- ասաց Զեյնալյանը:

Արդարադատության նախարարությունը ծրագիր է մշակում, որպեսզի դատապարտյալներն ունենան աշխատանք և ստիպված չլինեն առօրյան լցնել խաղերով, այլ անօրինական զբաղմունքներով:

Նախարարի խոսքով` իրականացվում են նախաքննության գաղտնիքի հիմքով տեսակցությունների սահմանափակումը կանոնակարգելուն ուղղված միջոցառումներ:

«Առաջիկայում կլինեն նաև օրենսդրական փոփոխություններ, որպեսզի կանոնակարգենք այդ հարաբերությունները, և դրանք չլինեն հայեցողական»,- նշեց Զեյնալյանը:

Ըստ նախարարի`բանտերում և կալանավայրերում տեղադրվել են տեսահեռախոսներ, որոնցով դատապարտյալները և կալանավորները կարող են ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ 20 րոպե տևողությամբ կապ հաստատել իրենց հարազատների հետ:

«Դա վերաբերում է ոչ միայն այն ազատազրկվածներին, որոնց հարազատները հնարավորություն չունեն այցելելու քրեակատարողական հիմնարկներ, այլ նաև օտարերկրյա քաղաքացիներին»,- մանրամասնեց Զեյնալյանը:

Նախարարի խոսքով` Երևան քաղաքի առնվազն չորս բժշկական հաստատությունում պարտադիր կերպով կլինի հատուկ մաս, որտեղ կբուժվեն այնպիսի հիվանդություններով դատապարտյալներ, կալանավորներ, որոնց հնարավոր չի լինի բուժել բանտային հիվանդանոցներում:

«Այդպիսի հիվանդանոցներ կլինեն նաև մարզերում, որպեսզի մենք կարողանանք իրականացնել պետության պարտականությունը ապահովելու դատապարտյալների և կալանավորների առողջության իրավունքը»,- եզրափակեց Զեյնալյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]