Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Պերուացի դերասանն «ամուսնացել Է» Սանտո-Դոմինգոյի զբոսայգու ծառի հետ. EFE


ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտասովոր հարսանիք Է տեղի ունեցել Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո-Դոմինգոյում: Ինչպես հայտնել Է EFE գործակալությունը, պերուացի դերասան եւ բնապահպան Ռիչարդ Տորեսն ամուսնական կապ Է հաստատել ծառի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ակցիայի նպատակը հասարակայնության ուշադրությունն անտառների անօրինական հատման խնդրի վրա հրավիրելն Էր: Արարողությանը, որն անցած հանգստյան օրերին տեղի Է ունեցել Քրիստոփոր Կոլումբոսի անվան զբոսայգում, որը գտնվում Է Սանտո-Դոմինգոյի մայր տաճարից մի քանի մետր հեռավորության վրա, տասնյակ մարդիկ Էին եկել: Տորեսը հագել Էր ձյունաճերմակ կոստյում՝ կարմիր փողկապով, գլխին սեւ գլխարկ Էր դրել:

Դերասանը ծառին ծաղկեփունջ Է մատուցել, ամուսնական մատանի հագցրել ճյուղին եւ հայտարարել, որ համաձայն Է նրա հետ ամուսնանալ: Դրանից հետո նա բաժակ Է բարձրացրել ամբողջ աշխարհի խաղաղության համար: Հյուրերի թվում Էր Դոմինիկյան Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար Հայմե Դավիդ Ֆեռնանդես Միրաբալը: «Սա նմանօրինակ արդեն 17-րդ հարսանիքն Է: Մենք կանգ չենք առնի, քանի դեռ 100-րդ արարողությունը չենք կատարել եւ Գիննեսի ռեկորդ չենք սահմանել»,-հայտարարել Է դերասանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ