1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռուսական ռազմաբազայի բժիշկները մասնակցում են ուսումնական վարժանքների

Ռուսական ռազմաբազայի բժիշկները մասնակցում են ուսումնական վարժանքների

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ռուսական ռազմաբազայի և դրան կից ռազմական հոսպիտալի բժիշկները մասնակցում են հատուկ տակտիկական ուսումնական վարժանքների՝ մասնագիտական պատրաստականության մակարդակը ստուգելու համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «Կամհուդ» և «Ալագյազ զորավարժարաններում անցկացվող ուսումնական վարժանքների ընթացքում ռազմական  բազմապրոֆիլ մասնագետները պայմանական հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենքով կրակի տակ պահվող գոտում իրականացնում են զինծառայողներին, նրանց ընտանիքներին, քաղաքացիական անձնակազմին բժշկական օգնություն ցուցաբերելու առաջադրանքներ:

Ռազմական բժիշկները նաև իրականացնում են բազմապրոֆիլ դաշտային հոսպիտալի ձևավորման առաջադրանքներ՝ պայմանական վիրավորներին, տուժածներին մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու, զորավարժությունների անցկացման վայրից նրան տարհանումն ապահովելու, առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Ուսումնական վարժանքներին մասնակցում է ավելի քան 200 զինծառայող և քաղաքացիական անձնակազմի ներկայացուցիչ, շուրջ 50 միավոր հատուկ տեխնիկա, այդ թվում՝ Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» օդանավակայանի բանակային ավիացիայի ուղղաթիռներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]