Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարչական համաներմամբ ճանապարհատրանսպորտային ոլորտում կկարճվի 1 միլիոն 470 հազար կատարողական վարույթ  

Վարչական համաներմամբ ճանապարհատրանսպորտային ոլորտում կկարճվի 1 միլիոն 
470 հազար կատարողական վարույթ

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում ճանապարհատրանսպորտային ոլորտում վարչական  տուգանքներից ազատվել է շուրջ 120 հազար անձ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

 «Ընդհանուր առմամբ կկարճվի 1 միլիոն 470 հազար կատարողական վարույթ: Այս պահի դրությամբ կարճվել է մոտ 86 հազար պարտապանների վերաբերյալ 281 հազար 685 կատարողական վարույթներ»,- ասաց Զեյնալյանը:

 Նախարարի խոսքով` առաջիկա երկու ամիսներին համաներումն ամբողջությամբ կկատարվի:

Զեյնալյանը նշեց, որ 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվել է վարչական համաներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]