Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Անցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանը. Զեյնալյան

Անցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանը. 
Զեյնալյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անդրադարձել է հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը` անցումային արդարադատություն ստեղծելու մասին:

Լրագրողների հետ զրույցում նախարարը ընդգծեց, որ անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ սահմանադրությանը:

Վարչապետն իր ելույթում շատ հստակ նշեց, որ  արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու: Ես ավելացնեմ, որ անցումային արդարադատությունը չի հակասելու Հայաստանի սահմանադրությանը ,չի հակասելու Հայաստանի՝ կոնվենցիաներով և պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Սահմանադրության որևէ դրույթ չի կասեցվելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտեց Զեյնալյանը:

Նախարարի խոսքով` անցումային արդարադատությունը լինելու է գործադիր ֆունկցիա իրականացնող մարմինների կողմից աջակցող կառույց որոշ գործերով, որտեղ եղել են թերացումներ իրավունքի խախտման հարցը քննելու առումով:

«Դատական կարգով հարցերը շարունակելու է լուծել դատական գործող համակարգը»,- ասաց  Զեյնալյանը:

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ անցումային արդարադատությունը կոչված է լինելու վերականգնվելու մարդու իրավունքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]