Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վարչապետ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցել է մինչև 150 հազար մարդ

Վարչապետ Փաշինյանի հրավիրած  հանրահավաքին մասնակցել է մինչև 150 հազար 
մարդ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրված հանրահավաքին մասնակցել է մինչև 150 հազար մարդ: Օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

«Օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքին, որը վարչապետը հրավիրել էր կառավարության 100 օրվա աշխատանքներն ամփոփելու համար, մասնակցել է մինչև 150 հազար մարդ, քանի որ նաև Հանրապետության հրապարակի տարածքից դուրս բազմություն կար հավաքված: Ես այսպես կմեկնաբանեմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Օսիպյանը:

Վալերի Օսիպյանը հավելեց, որ այդ օրը ոստիկանությունը բարձր մակարդակի ծառայություն է իրականացրել, ինչի արդյունքում հանրահավաքի ընթացքում որևէ միջադեպ, լուրջ պատահար տեղի չի ունեցել:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության գործունեության 100 օրն ամփոփեց Երևանի Հանրապետության հրապարակում օգոստոսի 17-ին կայացած հանրահավաքում, որին մասնակցելու համար Երևան էին ժամանել քաղաքացիներ ՀՀ մարզերից, ինչպես նաև Արցախից ու արտերկրից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]