Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկաննությունն ուսումնասիրում է ճանապարհային պարեկային ծառայություն ձևավորելու հարցը

Ոստիկաննությունն ուսումնասիրում է ճանապարհային պարեկային ծառայություն 
ձևավորելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը տեղին է համարում հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի վերաբերյալ հանրության շրջանում տիրող մտահոգությունը: Օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Վալերի Օսիպյանը հավաստիացրեց, որ այդ խնդիրը իրեն էլ է մտահոգում:

«Ես հիշում եմ, որ Խորհրդային Միության տարիներին բոլոր մարզերում ճանապարհային ոստիկանության ստացիոնար հենակետեր կային: Չի բացառվում, որ մենք այդ հենակետերը վերականգնենք, սակայն դա քննարկման կարիք ունեցող հարց է:  Ճանապարհային ոստիկանության կոլեգիալ մարմինների կողմից ուսումնասիրություններից հետո նոր մենք որոշում կկայացնենք՝ արդյոք դրանք մեզ կտան արդյունավետ աշխատանք: Այդ դեպքում մենք դրան կանդրադառնանք և անպայման կվերականգնենք այդ գործընթացը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Օսիպյանը:

Ոստիկանության պետը հավելեց, որ այս պահին ուսումնասիրում են ճանապարհային ոստիկանության հենքի վրա ճանապարհային պարեկային ծառայություն ձևավորելու հարցը: «Պարեկային ծառայությունը իր մեջ ներառելու է վարորդներին զսպելու համալիր գործընթաց, ինչը կնպաստի նրան, որ մենք կունենանք ավելի քիչ պատահարներ և դրանց հետևանքով ավելի քիչ զոհեր ու վիրավորներ»,-  մանրամասնեց Վալերի Օսիպյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]