Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանության համակարգում կոռուպցիոն դրսևորումներ չկան

Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանության համակարգում կոռուպցիոն 
դրսևորումներ չկան

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանության համակարգում չկան կոռուպցիոն դրսևորումներ: Օգոստոսի 21-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ոստիկանության պետը շեշտեց, որ կոռուպցիոն դրսևորումները ոստիկանությունում իսպառ վերացել են: «Հավաստիացնում եմ մեր հասարակությանը, պաշտոնապես հայտարարում եմ, որ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ:  Թեպետ չեմ բացառում, որ այս պահին որևէ ոստիկան ինձ անհասկանալի պայմաններում փորձում է ինչ-որ բաներ անել, բայց վստահեցնում եմ, որ մեկ անգամ, միգուցե, կհաջողվի, երկրորդ  անգամ , միգուցե, կհաջողվի, երրորդ փորձից ինքը  կդատապարտվի, որովհետև ոստիկանություն չկա նման արատավոր երևույթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Անդրադառնալով ոստիկանությունում աշխատավարձերի բարձրացման հնարավորության մասին հարցին՝ ոստիկանապետն ընդգծեց, որ այդ հարցով կառավարությունում քննարկում է ունեցել: «Այդ խնդրին շատ լավ ծանոթ է Հայաստանի Հանրապետության վարչապետը, և հենց ինքն է առաջինը շահագրգռված, որպեսզի ոստիկանները աշխատավարձերը բարձրացվեն, սակայն դա պայմանավորված է մեր երկրի տնտեսական վիճակով: Հույս ունենանք, որ մենք կունենանք տնտեսական աճ, իսկ այդ դեպքում ես համոզված եմ, որ ոստիկանների աշխատավարձերը կբարձրանան»,- ընդգծեց Վալերի Օսիպյանը:

Օսիպյանը չհամաձայնեց դիտարկման հետ, թե ոստիկանության շատ աշխատակիցներ, ներգրավված չլինելով կոռուպցիոն դրսևորումների մեջ, ներկա աշխատավարձի պայմաններում կլքեն համակարգը: «Այնպես չէ, որ ոստիկանության ամբողջ համակարգը թաթախված է եղել կոռուպցիայի մեջ: Մեր շարքերում կան լուրջ մասնագետներ, ազնիվ,  անկեղծ աշխատակիցներ, ովքեր պատրաստ են ծառայել ի շահ մեր ժողովրդի, քաղաքացու և պետության»,- եզրափակեց ՀՀ ոստիկանության պետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]