Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատարան ներկայանալու հրավեր չի ստացել

Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավման գործով դատարան ներկայանալու հրավեր չի 
ստացել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատավարությանը մասնակցելու հրավեր չի ստացել, սակայն հրավերի դեպքում կաշկանդված չէ և պատրաստ է ներկայանել ու պնդել իր ցուցմունքները: Այս մասին Վալերի Օսիպյանն ասաց օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Բոլորդ գիտեք, որ ես մոտ 7-8 օր մնացել եմ ԶՊԾ գնդում՝ որպես պատանդ: Այնուհետև հարցաքննվել եմ, այս պահի դրությամբ ես դատարան չեմ հրավիրվել: Բայց կաշկանդված չեմ, հրավերի դեպքում կներկայանամ և կպնդեմ նախաքննության ժամանակ իմ տված ցուցմունքները»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Օսիպյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարության ընթացքին, Վալերի Օսիպյանն ընդգծեց, որ Հայաստանում արդարադատություն իրականացնում է դատարանը, ուստի որևէ մեկնաբանություն չի ցանկանում անել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]