Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Սեյսմիկ անվտանգությունից մինչև բնակավայրերի զարգացում. Ավետիք Էլոյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Սեյսմիկ անվտանգությունից մինչև բնակավայրերի զարգացում. Ավետիք Էլոյանն 
ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և Կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սեյեդ Քազեմ Սաջադիին և դեսպանատան` հանրային դիվանագիտության բաժնի պատասխանատու Հոսեյն Շիրխանիին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաաշինության կոմիտեից:

Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է ներառել տարբեր բնագավառներ՝ շինանյութերի արտադրություն, շինարարական ընկերությունների համատեղ գործունեություն, Մեղրիի ազատ տնտեսական գոտում իրանական կողմի ներգրավվածություն, բնակելի տների կառուցում:

ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նշել է, որ հայ-իրանական փոխհարաբերություններում ակնառու արդյունքների գրանցման համար մի շարք ոլորտներում մոտեցումները վերանայման կարիք ունեն: Նա, մասնավորապես, խոսել է արտոնագրված շինանյութերի արտահանման ու ներմուծման, վերականգնողական էներգետիկայի և կայուն զարգացման բնագավառում համագործակցության խթանման, գյուղական համայնքների զարգացման, խոշոր քաղաքների ապակենտրոնացման, Հյուսիս-հարավ մայրուղու հարակից բնակավայրերի զարգացման անհրաժեշտության մասին:

Կողմերը չեն շրջանցել նաև սեյսմիկ անվտանգության խնդիրը՝ երկու երկրներն էլ գտնվում են սեյսմավտանգ տարածքում և սեյսմիկ կենտրոնների համագործակցությունը կարող է մեծ դեր ունենալ աղետների դեպքում բնակչության խոցելիությունը նվազագույնի հասցնելու գործում:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը նշել է, որ իսկապես ոլորտում մոտեցումներ են փոխվել, կարևորվել առաջնային խնդիրներ: Կոմիտեի նախագահը վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակում երկու երկրների քաղաքաշինության ոլորտում ձևավորված հարաբերությունները կմտնեն նոր, գործնական հարաբերությունների փուլ, որը կներառի կառուցապատման, շինոլորտի մասնագետների վերապատրաստման, ներդրումային, կրթական, արտադրական և այլ բնագավառներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]