Քաբուլը հրթիռակոծման Է ենթարկվել Աֆղանստանի նախագահի ելույթի ժամանակ. TOLOnews
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլը հրթիռակոծման Է ենթարկվել Իդ ալ Ադհա իսլամական տոնի առիթով Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի ելույթի ժամանակ: Օգոստոսի 21-ին այս մասին հայտնել Է TOLOnews հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գրոհը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 09:00-ին (Երեւանի ժամանակով 08:30-ին): Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ հրթիռակոծման թիրախը եղել Է նախագահական պալատը: «Գոյություն ունեն խմբեր, որոնք շարունակում են բռնությունը: Նրանք չեն կարող հրթիռներով կանգնեցնել Աֆղանստանի զարգացումը»,- հայտարարել Է Ղանին:
Անվտանգության ուժերի աշխատակիցները ոչնչացրել են հրթիռակոծումն իրականացրած երկու զինյալների: Այժմ անվտանգության ուժերը շարունակում են մարտը հարձակումը կազմակերպած խմբի մնացած անդամների դեմ: Հրթիռակոծման հետեւանքով հասցված վնասի մասին չի հաղորդվում: Աֆղանստանի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում