Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում փոքր ավիացիայի զարգացման ուղղությամբ

ՀՀ կառավարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում փոքր ավիացիայի 
զարգացման ուղղությամբ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոքր ավիացիայի զարգացումը գտնվում է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ արդեն իսկ համապատասխան քայլեր են ձեռնարկվում։ 
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ոլորտի զարգացման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Պողոսյանը շրջայց են կատարել Կապանի, Ջերմուկի  և Գորիսի օդանավակայաններով: 
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում փոխնախարարին ներկայացվել են օդանավակայանի ենթակառուցվածքները, շենքային պայմանները, օդանավակայանում արդեն իսկ կատարված շինարարական աշխատանքները: 
Ոլորտի պատասխանատուները ծանոթացել են նաև ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կողմից իրականացվող Գյումրի-Մոսկվա չվերթի ուևորների սպասարկման գործընթացին, ներկա են գտնվել հաշվառմանը:  
Հանդիպման ընթացքում արձանագրված նկատառումները ներկայացվել են ավիաընկերության և «Շիրակ» օդանավակայանի ներկայացուցիչներին:  

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]