Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ  

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Սենթ Լուիսի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Սինքֆիլդի» գավաթի խաղարկության 3-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն էր: Պարտիայի 37-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքիի:

Այս տուրից հետո Արոնյանը, Գրիշչուկը, Կարլսենը և Մամեդյարովը 3 հնարավորից ունեն 2-ական միավոր և կիսում են 1-4-րդ տեղերը:

Սենթ Լուիսի մրցաշարը բաղկացած է 9 տուրից և կավարտվի օգոստոսի 28-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]