Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Թրամփը մտադիր Է երկրորդ հանդիպումն անցկացնել Կիմ Չեն Ունի հետ

Թրամփը մտադիր Է երկրորդ հանդիպումն անցկացնել Կիմ Չեն Ունի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է կրկին հանդիպել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ: Այս մասին Թրամփը հայտարարել Է Reuters գործակալությանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ամենայն հավանականությամբ մենք (կհանդիպենք), սակայն ես չեմ ցանկանում մեկնաբանել այդ հարցը»,- նշել Է նա՝ չմանրամասնելով, թե ինչ ժամկետներում կարող են կայանալ նոր բանակցությունները: Թրամփը նաեւ ուշադրություն Է հրավիրել այն բանի վրա, որ ինքը «հիանալի անձնական հարաբերություններ Է հաստատել առաջնորդ Կիմի հետ»:

«Ես կանգնեցրեցի միջուկային փորձարկումները: Ես դադարեցրի հրթիռների փորձարկումները, Ճապոնիան հիացած Է: Ի՞նչ տեղի կունենա հետագայում: Ո՞վ գիտե, տեսնենք»,- հավելել Է Թրամփը: Հունիսի 12-ին Սինգապուրում տեղի Է ունեցել պատմության մեջ առաջին բարձր մակարդակի հանդիպումն ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]