Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը լրտեսության մեղադրանք Է առաջադրել երկու իրանցիների

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը լրտեսության մեղադրանք Է առաջադրել երկու իրանցիների

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու իրանցիներ մեղադրվում են ԱՄՆ-ի տարածքում իրենց երկրի կառավարության օգտին լրտեսության մեջ, նրանց կարող Է սպառնալ ընդհանուր առմամբ 35 տարվա բանտարկություն, եթե նրանց մեղքն ապացուցվի բոլոր երեք կետերով:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է արդարադատության նախարարության հայտարարության մեջ: Դրանում նշված Է, որ Իրանի 38 եւ 59 տարեկան երկու քաղաքացիներ գործել են Կալիֆոռնիայի նահանգի տարածքում եւ «իրականացրել գաղտնի լրտեսում ԱՄՆ-ում Իսրայելի եւ հրեական օբյեկտների նկատմամբ, ինչպես նաեւ տեղեկատվություն են հավաքել ամերիկացի այն քաղաքացիների վերաբերյալ, որոնք (Իրանի կառավարությանն ընդդիմադիր) «Մոջահեդին Է խալք» (կազմակերպության) անդամներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]