Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հետախուզվողը բերման է ենթարկվել Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

Հետախուզվողը բերման է ենթարկվել Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռի 
ժամանումից հետո

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 18-ին, ժամը15.20-ին, «Զվարթնոց» օ/կ գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Գևորգ Թ.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա 2014թ. հունվարի 29-ից Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության հանցափորձ) 2-րդ մասի 1,2 կետերի և 203 հոդվածի (կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը) 2-րդ մասի, 2-րդ կետի մեղադրանքով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]