Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Ձյուդոյի Եվրոպայի գավաթի առաջնությունում Կարո Մարանդյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Ձյուդոյի Եվրոպայի գավաթի առաջնությունում Կարո Մարանդյանը դարձել է բրոնզե 
մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում կայացած Ձյուդոյի Եվրոպայի գավաթի առաջնությունում Պոլտավայի հայ երիտասարդական կազմակերպության ակտիվիստ Կարո Մարանդյանը դարձավ բրոնզե մեդալակիր մինչև 66կգ քաշային կարգում։ Երկու հաղթական մենամարտից հետո, մարզիկը զիջեց ձյուդոիստ Արամ Գրիգորյանին, ով ներկայացնում էր Ռուսաստանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ,  AnalitikaUA.net կայքը հայտնում է, որ 3-րդ տեղի համար պայքարում Կարոն հաղթեց Թուրքիայի և Ռուսաստանի մարզիկներին։

Ընթացիկ սեզոնում սա Կարո Մարանդյանի արդեն 3-րդ միջազգային միրցանակն է։ Նախկինում նա դարձել է բրոնզե մեդալակիր նաև Սոֆիայում կայացած Եվրոպայի բաց մրցաշարում և Դուբրովնիկում կայացած ձյուդոյի Եվրոպայի գավաթի խաղարկությանը։

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում Ուկրաինայում սպորտի և սպորտսմենների աջակցությանը: Մարզական տարբեր միջոցառումների ընթացքում տրվում են մրցանակներ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]