Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանը և Իրանը կմնան բարեկամ երկրներ. դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր

Հայաստանը և Իրանը կմնան բարեկամ երկրներ. դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին 
ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ողջունելով դեսպանին՝ ԱԱԾ տնօրենը նշել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր էորի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն:

Դեսպան Սաջջադին հանդիպման սկզբում շնորհավորել է  Արթուր Վանեցյանին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակման կապակցությամբ, ապա անդրադարձել երկու երկրների միջև համագործակցությանը: «Դեսպանը ևս հաստատեց, որ Հայաստանը և Իրանը եղել են ու կմնան բարեկամ երկրներ ու վստահություն հայտնեց, որ նախկինում հաստատված ամուր փոխգործակցությունը կշարունակվի ու ավելի կխորանա՝ ի նպաստ երկու երկրների շահերի:  Ս. Սաջջադին նշեց, որ Իրանը Հայաստանի համար որևէ սահմանափակում չունի և այժմ տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համագործակցության նոր ուղիներ գտնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով համագործակցության արդեն գործող ոլորտներին՝ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ մոտեցում ունի զբոսաշրջության հիմնահարցերին, կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ վերջին տարիներին գրանցված մեծ հետաքրքրությունն ու ակտիվ հոսքը Հայաստան: Տնօրենը վստահեցրել է, որ արվում է ամեն հնարավոր բան զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար:

Ամփոփելով այցը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին շնորհակալություն է հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ հանդիպման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]