Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը կներկայացվի Վինձորի դղյակում կազմակերպվող ցուցահանդեսում

Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը կներկայացվի Վինձորի դղյակում կազմակերպվող ցուցահանդեսում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը կդառնա ցուցահանդեսի ցուցանմուշ, որը կանցկացվի Բերքշիրի կոմսության Վինձորի դղյակում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Սպասվում Է, որ թագավորական ընտանիքի հազարավոր երկրպագուներ ամբողջ աշխարհից կժամանեն Վինձոր, որպեսզի անմիջականորեն տեսնեն հագուստը: Ցուցադրանքի բացման ամսաթիվը խոստացել են հայտարարել ավելի ուշ: Ավելի վաղ հայտարարվել Էր, որ Մարքլի պսակադրության զգեստը նստել Է ավելի քան 200 հազար ֆունտ: Դքսուհին դրա հեղինակ Է ընտրել ֆեմինիստուհի եւ սեռերի հավասարության եռանդուն պաշտպան Քլեր Ուեյթ Քելլերին: Մարքլը որոշել Է աջակցել Ուեյթ Քելլերին եւ այդ կերպ հրապարակավ իր հարգանքը հայտնել կին-դիզայներներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]